Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մարիա Զախարովա. Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ

Մարիա Զախարովա. Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ
26.10.2017 | 19:24

ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացն ակտիվացնելու վերաբերյալ` այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք նաև ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմա հստակեցնում են որոշ հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման հետ, որի ժամանակ կքննարկվեն կարգավորմանն ու իրավիճակի կայունացման վերաբերող հարցեր»,- ասել է Մարիա Զախարովան: «Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ»,- նշել է նա:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ